ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Տարանջատող, ոչ թե միավորող գործոններ

Տարանջատող, ոչ թե միավորող գործոններ
25.12.2022 | 10:29

Ինչ կարող են անել նախկին նախագահները: Կարծում եմ, պետք է վերադառնալ ժամանակին Տեր-Պետրոսյանի կողմից արված առաջարկությանը:
Նախկին նախագահները միասնական հայտարարություն պետք է անեն, որ այլևս իրենք չեն հավակնում իշխանության ու իրենց ռեսուրսներով, բայց ոչ կադրերով, աջակցեն նոր ֆորմատի ստեղծմանը, որից հետո սկսել ռեալ իշխանափոխության գործընթաց:
Պետք է հասկանան, որ իրենք տարանջատող, ոչ թե միավորող գործոններ են և իրենց անցյալի սխալներից մաքրվելու միակ միջոցը դա է:


Նոր ֆորմատում իրենք որևէ ազդեցություն ունենալուց պետք է հրաժարվեն: Իշխանափոխության տեխնիկական հարցերը, տակտիկան ու ստրատեգիան, քննարկման թեմաներ են, լուծումներ միշտ է կարելի գտնել:
Մեզ համար շատ կարևոր է մոտ կես տարի ժամանակ շահել, մինչև մեծ տարածաշրջանում նոր գործընթացներ սկսվեն, ու այս ընթացքում անդառնալի կորուստներից խուսափենք:


Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 12692

Մեկնաբանություններ